ՀԵՔԻԱԹՆԵՐ և ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՎԻԿԸ

-Ծուղրուղքո՜, սանամե՛ր,

Ո՞ւր գնաց հավիկը մեր:

-Գնաց աղբյուրը ջրի:

-Ի՞նչ կար կտցին:

-Չիր ու չամիչ:

-Ո՞ւմ էր տանում:

-Հարս ու փեսին:

-Հարսիկն ո՞ւր է:

-Ոսկե թախտին:

-Ի՞նչ է եփել:

-Համով կորկոտ: —

-Ո՞վ է կերել:

-Սև փիսիկը:

-Վա՜յ, սև փիսիկ, վա՜յ, սև փիսիկ,

Քո մերն ուտի քո չաղ թշիկ:

ԽԽՈՒՆՋ

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Տանդ մենակ

Ի՞նչ ես անում:

Խխունջ խանում,

Խխունջ խանում,

Պոզդ ինչո՞ւ

Դուրս չես հանում:

ԱՂՋԻԿ… ՏՂԱ…

Աղջի՛կ, աղջի՛կ,

Մթան չղջի՛կ,

Մկան պոչի՛կ

Կատվի տոտի՛կ,

Պըտիկ, մըտի՛կ,

Շան ակընջի՛կ.

Ալյուր մաղեմ,

Խմոր շաղեմ,

Կլոճ թխեմ:

Տղա՛, տղա՛,

Ոսկե ջղա՛,

Ա՛ռ քո ճաներ,

Գնա՛ խաղա՛,

Քանց արեգակ

Գլխուս շողա՛.

Ալյուր մաղեմ,

Խմոր շաղեմ,

Գաթա թխեմ:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ ՊԱՏԸ ՏԱՐԱՆ

Ձին ծակեցին, պատը տարան,

Տարան մի զույգ ամպե պարան,

Մի լծկան բադ,

Ածան մկով՝

Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:

Մուկը տարան՝կատուն հագին:

Տարան մի պարկ սարի զեփյուռ,

Կարկուտի չիր,

Օձի փետուր:

Տարան տարվա գոմշաձուն,

Խճաքարի սերմացուն,

Չմոռացան նույնիսկ շանը,

Տարան պոչի սև նշանը…

Նշանն էլ է՞ր պետք գողերին

Գոնե նշանը թողնեին:

ԵՐԵՔ ԼՈԲԻ

Հյուր գնացինք երեք հոգով,

Երեք հոգով,

Երեք հոգով:

Սեղան բացին երեք լոբով,

Երեք լոբով,

Երեք լոբով:

Երեք ուտող մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Վրա պրծանք՝ հո չկերանք,

Հո չկերանք,

Հո չկերանք…

Ինչ համով էր և ինչ մսեղ,

Եվ ինչ մսեղ,

Եվ ինչ մսեղ,

Նման լոբի ո՞վ էր տեսել,

Ո՞վ էր տեսել

Ո՞վ էր տեսել…

Երեք ուտող մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Մեծ-մեծ բերան,

Վրա պրծանք՝ հո չկերանք,

Հո չկերանք,

Հո չկերանք…

Երբ վերկացանք մենք երեքով,

Մենք երեքով,

Մենք երեքով,

Անց էր կացել ճիշտ երեք օր,

Ճիշտ երեք օր,

Ճիշտ երեք օր…

Երեք օրում երեք հոգի,

Երեք հոգի,

Երեք հոգի,

Հազիվ կերանք երեք լոբին,

Երեք լոբին,

Երեք լոբին:

ԿՃՈՒՃՆ ՈՒ ՃՈՒՏԸ

Ճուտն ընկավ կճուճի մեջ

Դողաց սիրտը ճուտի,

_Կամ կերե լ է կճուճը ինձ,

Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.

— Ինձ մի ուտի, կճո՜ւճ:

Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,

Ես դեռ շա՜տ եմ պուճուր…

Քրքջում է կճուճը ծեր,

Խրատելով ճուտին.

-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է

Կճուճը ճուտ ուտի…

ԵՐԿՈՒ ՓԻՍԻԿ

Երկու փիսիկ փափկապոչ ճամփին տեսան մի բլոճ:

Բլոճ էր, մե՜ծ ու փայլուն, ճռճռալով էր քայլում:

Երկու փիսիկ փափկապոչ Ասին.

— Բարև, ա՛յ բլոճ:

Ո՞ւր ես գնում քեզ ու քեզ,

Արի ընկեր դարձիր մեզ :

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզու՜մ…

Սրանք էլ թե՝ պիտի գաս:

Բլոճն ասաց՝ չեմ ուզզզո՜ւմ…

Սրանք էլ թե՝պիտի գաս:

Մենք՝ երկուսո՜վ, դու՝մենա՜կ,

Չենթարկվե՞ս, դա էր պակաս…

Բլոճն այստեղ ճռռաց, ճոճվեց,

Ձայնը կարծես կնճռոտվեց.

— Զզզու՜ր եք դուք ձեր ուզզզա՜ծն ուզզզո՜ւմ…

Ա՛յ, կխայթեմ ես ձեր լեզզզուն…

Փիսիկները սարսափից

Թռան բարձրիկ քարափից,

ճանկռոտեցին դունչ,պոչիկ,

Էլ բլոճին չեկան մոտիկ:

ԱԼԵՔՍԱՆ

Ալեքսան

Ու իր տասնինը փեսան,

Քսան գերանդի,

Քառսուն հեսան.

Նստեն,

Սրեն,

Ուտեն,

Պառկեն,

Քնեն,

Քաղեն,

Փոցխեն,

Կապեն,

Խորմեն,

Բարդեն,

Դիզեն,

Հետին անգամ,

Հաշվին տեսան.

Դեզից պակաս էր քսան:

ՎՈՒ՜Յ,ՎՈՒ՜Յ…

Ծառի ճյուղը ծաղկեց գարնան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ, ծաղկեց գարնան:

Գևոն ճյուղը կոտրեց ամա՜ն:

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, կոտրեց ամա՜ն:

Գևով փախավ, մտավ մառան,

Պո՜ւյ-պո՜ւյ, պո՜ւյ-պո՜ւյ,մտավ մառան:

Պապը բռնեց, ծեծեց, ամա՜ն,

Վո՜ւյ-վո՜ւյ, վո՜ւյ-վո՜ւյ, ծեծեց ամա՜ն:

ԽՆՈՑԻՆԵՐ

— Խնոցին հա հարեմ:

Շալակեմ`սար հանեմ:

— Խնոցին հա hարեմ,

Շալակեմ` գետն անցնեմ:

— Խնոցին հա հարեմ:

Շալակեմ` դաշտ տանեմ:

Խնոցին հա հարեմ,

Կաթ ու մածուն կերցնեմ:

Խնոցի, հարոցի

Թանը հանի`քամեցի,

Համով չորթան շինեցի,

Եղով ապուր եփեցի,

Պետոն ուզեց` տվեցի:

Խնոցի, խնոցի,

Գցեցի ու բռնեցի,

Տարա — բերի` զարկեցի,

Հրեցի, չխչփեցի,

Հարեցի, հա, հարեցի,

Դեղին կարագ հանեցի:

Խնոցի, հարոցի.

Լըփը-լըփը, լըփը-լըփը,

Դե տար, դե բեր, տրնգա.

Թևտու, թև առ,

Զրնգա:

Խնոցի, հարոցի,

Կարագը` քեզ,

Թանը` մեզ:

Հարի-հարի խնոցի,

Մեջդ` բարի, խնոցի,

Ունկդ` բարակ, խնոցի,

Մեջդ` կարագ, խնոցի

ՃՎԻԿՆԵՐ

Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

Թռավ, գնաց առվի եզրիկ,

Կերավ կուտիկ,

Խմեց ջրիկ,

Թռավ մտավ …-ի ծոցիկ:

Ճվիկ-ճվիկ,

Ակնա ճվիկ,

Առվի եզրին նախշուն ճվիկ,

Կուտ կերավ, կուտման կերավ,

Կուտման առավ ու թռավ,

Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…

Ճվիկ, ճվիկ,

Ակնա ճվիկ,

Ճվիկ գնաց հեռու քաղաք,

Բուրդ բերեց, բամբակ բերեց,

Թել մանենք, գլխարկ գործենք,

Մեր …-ի գլխին կործենք:

Թը~ռռ ճվիկ:

_Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Երկեն տաճիկ, բարակ լաճիկ,

Ճվի~կ, ճվի~կ, ճկութիկ,

Ճվիկը թռավ մտավ …-ի ծոցը/

ԾԱՓԽԱՂԵՐ –ՁԵՌՆԱԽԱՂԵՐ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,

Չալ խնձորիկ, փշատիկ,

Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,

Ծկլակտուց, ծկլամերիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Ծակ շերեփով ծիկրակ անի:

ԾԻ՜Վ ՈՒ ԾԻ՜Վ

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,

Ճյուղ բերի հետ աղունակին,

Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,

Կանչե խաղի՛կ,

Առնե ափի՛կ,

Զարկե ծափի՛կ:

ԱՏԱՏԵ, ԲԱՏԱՏԵ

Շամամ շուլ,

Շամշե լակե

Ձի տամբուլ:

Հատիկ, հատիկ հալվավատիկ /հավատիկ/

Չալ խնձորիկ, փշատիկ,

Չալիկ-մալիկ, ծուռ աքլորիկ,

Կուտ ուտի, կուտման ուտի,

Դռան տակին տիտիկ անի:

Էկե դուկե, տըմըզա,

Թալան չուկե պուպուզա,

Մախտե կոճակ, դան պլոճակ,

Ճան ճուկ:

Հաշվերգեր

ՀԱՇՎԵՐԳԵՐ

Ըստում, ընդում,

Դեղին դդում,

Գցեմ, բռնեմ,

Գտնեմ ուտեմ,

Պապոնց տանը

Տիտիկ անեմ:

ԿՈՊԱԼ, ԿՈՊԱԼ

Կոպալ, կոպալ,

Իփլի կոպալ,

Հերասա,

Մերասա,

Մերսա թալեց,

Դուս թալեց:

ՏԻՏՈԽԻԿ

Տիտոխիկ, տիտմարոխիկ,

Զուռնափչիկ, թուխմանուկիկ,

Եփե գաթա ու կուլուճա,

Եղը վրեն կպճպճա:

Ուտա իդա, խմա իդա,

Վի՞ր (ո՞ւմ) տուն իջնա:

-Նուբարի տո՜ւն…

Էս Նուբար, էս կատու,

Էս մուկիկ, էս լորիկ,

Թռավ, գնաց,

Թը՜ռռ, թը՜ռռ, թը՜ռռ:

OLYMPUS DIGITAL CAMERA

ԳԱՐՈՒՆ

Հալուն-հալուն,

Սարին, ձորին խոսելեն,

Երես-երես,

Քարեն, հողեն հոսելեն՝

Գարուն իջավ մխալով,

Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝

Լուսին-ցողին՝

Լողիկ-լողիկ արբելեն՝

Կանաչ տափերին։

Առուն փեսա՝

Հողի գոգին՝

Դողիկ-դողիկ տարփելեն՝

Ծաղիկն ափերին:։

Բա՛ց, Տե՜ր, Տե՛ր իմ,

Բա՛ց, Տե՜ր, սե՛ր իմ․

Զարկին դևեր

Իմ թևեր․

Տո՛ւր, Տեր,

Հո՛ւր, Տեր,

Որպես խոտեր

Էլ չդողան

Իմ ոտեր․․․։

ՎԱՐԴ ՈՒ ԿԱԹԵ

Վա՛րդ, ու կաթե՛ կարմիր ոգիդ,

Ճերմակ շուշան՝ սիրտ ու հոգիդ.

Մանուշա՜կ

Անուշակ՝

Գուրգուրե

Ու բուրե։

Տո՜ւր, սուսունիկ՝ ոսկի արև,

Հո՜ւյս անթառամ՝ կյանք հարատև։

Օրե օր

Նորե նոր

Հար գարուն

Զարդարուն

ԱՆՈՒՇ ԳԱՐՈՒՆ

Անուշ գարուն,

Ծաղիկ, բողբոջ,

Զվարթ առուն,

Կայտառ խոխոջ,

Կանաչ դալար,

Ծիծաղ ցողիկ,

Վտակ դալար,

Դուք ու՞ր թողիք։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,

Ոսկի տերև դարսելով

Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,

Վայուն–մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,

Հառաչ-հառաչ,

Խորհրդավոր տերևներ,

Բունեն ընկած կեղևներ,

Հողի վրա,

Դեղին հուսով

Կողի վրա։

Լուռ, անտերունչ,

Խուլ, անմռունչ՝

Չորով-փորով կեռ ծառեր,

Ծռով-փռով լեռ քարեր,

Եվ հենավոր՝

Սարի կողին,

Ե՛վ մենավոր։

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

ԱՇՈՒՆ_ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան։

Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,

Շանթ ու կայծակ ճայթելեն.

Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,

Հուր ու փայլակ սայթելեն։

Սրտով բարի,

Հոգիդ արի՜,

Որ քու նավը

Չըշվարի:

Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝

Կանաչ, խռիվ միշտ զատելով։

Դեպի առա՛ջ.

Հեռի՛ հառաչ։

ԲԱՂՁԱՆՔ

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,

Սրտիդ բունեմ կայուն-մայուն.

Ո՛վ իմ թևիկ,

Տո՛ւր իմ հևիկ

Թռչեմ երթամ․․․։

ԲՈՒՍԱԲԱՐԵՎ

Սնունդը՝ ծառին

Ծառի՛կ, ծառի՛կ,

Շունչդ անառիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս՝

Անջուր անլուր,

Քո բուռ ու կուռ,

Դալարում ես

Դեպի երկին փռելով,

Ու ճյուղերդ ջրելո՞վ։

ԾԱՌՆ ԱՐՄԱՏԻՆ

Բունի՜կ-բունիկ՝

Կաթնետունիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս

Քո երակներ

Լուսո ակեր

Պալարում ես

Եռուն-եռուն կրակելով,

Հեռուն-հեռուն ճրագելո՞վ։

ԲՈՒՆԸ՝ ԲԱՐԻՆ

Բարի՛կ–բարիկ՝

Շունչ-պարարիկ.

Ի՞նչ ու ինչպե՞ս

Տնիկ-տնիկ

Բազմածնիկ

Գալարում ես

Ոգի-ոգի նվագելով,

Պահիկ-պահիկ հավաքելո՞վ:

ԲԱՐԸ՝ ԾԱՂԿԻՆ

Ծաղի՜կ-տիրուն՝

Երկրի՛ սիրուն.

Էդ ի՞նչ ու ինչ

Թերթիկ ունես՝

Կարմիր–ձուն ես.

Ու լարում ես.

Բոլոր-մոլոր եռ թշերով,

Ոլորվելով սեր նշերո՞վ:

ԾԱՂԻԿԸ ՏԵՐԵՎԻՆ

Տերե՜վ-տերև,

Գլխավերև,

Էդ ի՞նչ ու ինչ

Առակ-առակ՝

Կանաչ-կարագ

Նկարում ես.

Քու մատիկներ հեղուն-բեղուն

Ու պատիկներ հղուն–մեղո՞ւն:

Բոլորն՝ իրար

Միանալո՜վ

Հիանալով:

ԳԱՐՈՒՆ

Հալուն-հալուն,

Սարին, ձորին խոսելեն,

Երես-երես,

Քարեն, հողեն հոսելեն՝

Գարուն իջավ մխալով,

Առուն իջավ ծխալով։

Բաղիկ տեսա՝

Լուսին-ցողին՝

Լողիկ-լողիկ արբելեն՝

Կանաչ տափերին:

Առուն փեսա՝

Հողի գոգին՝

Դողիկ-դողիկ տարփելեն՝

Ծաղիկն ափերին:

Հալուն-հալուն,

Ծառի, ծաղկի հոտերով,

Երեր-երեր,

Ծովի ցամքի մոտերով՝

Առուն ուռավ՝ վերացավ,

Բուրվառ գարուն հեռացավ:

ԳԱՐՈՒՆ

Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,

Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.

Աշունն առավ խատուտիկ բարերով,

Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։

ԳՈՐՈՎ ՍԵՐ

Ի՜նչ դողդոջուն ոտեր՝

Սվվացին որպես խոտեր,

Իջա վայրիկըս։

Ի՜նչ բողբոջուն այտեր՝

Միջօրյա վարդ էր ցայտեր,

Գտա մայրիկըս։

Գիրկ գրկին՝ առավ ու դըպավ,

Սիրտը սրտին՝ վառավ ու կըպավ՝

Թևեց աչելով․

Ձեռքը ձեռքին՝ առավ ու հըպավ,

Ճեմակ վարդյակ՝ կուրծքին դըրավ՝

Լռեց պաչելով։

ԴԻՏԱԿ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,

Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․

Երկնի օրը քեզանով ենք կատարում,

Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝

Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,

Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝

Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.

Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,

Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,

Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․

Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,

Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,

Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.

Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,

Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,

Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․

Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,

Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Ես քու սերն եմ,

Սիրուդ ջերն եմ,

Մենավոր.

Ես եմ քո կին,

Դու՝ իմ հոգին

Հենավոր։

Ձայնդ հնչեց սիրո կայծակ շեշտակի,

Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։

Շունչդ առա կուռ ծոցերով՝

Գրիչ դառա հուր բոցերով։

ԱՆՄԱՐ ՍԵՐ

Քեզ չսիրե՞լ

Գեհեն կորե

լՈւ կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝

Դըրախտ երթալ

Ու վարդերով քընանալ:

ԵՐԿՆԻ ԿԱՅԾԵՐ

Հրո հովեն ցիրուցան,Երկնի կայծեր բյուրափառ՝

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

ԹԵՐԹԻԿՆ ՈԻ ՑՈՂԻԿ

Գարուն–թերթիկն ընկել էր ծալուկ՝

Խոտերի մեջ դալուկ.

— Աշուն–ցողիկ իջել էր վրան՝

Հողմերի հետ երան…

ԻԲՐ ԶԱՐԴ

Օրե օր

Նորեն նոր

Ճրագ առ,

Կրակ տար

Պահե վառ՝

Անսպառ՝

Մտքիդ յար

Սրտիդ լար

Լուսատու,

Հուսատու։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,

Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։

Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,

Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՀՈՎ–ՍԵՐ

Նուրբ հովի պես լարերով՝

Սուրբ ծովի պես պարելով,

Սերըդ սրտում պահեցիր,

Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝

Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․

Պտուկը ճոխ՝ առին տարին

Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով։

Ի՞ՆՉ…

Մահո՞ւ հովեր՝

Թեև ճկուն՝

Թևերն արձակ

Կփքեն։

Ահա՜ ծովեր՝

Թեև նկուն՝

Ձևերն արձակ

Կըկքեն։

Հի՜ն տարիներ,

Սի՜ն տարիներ՝

Բուխ գարունով․

Ծուխ շարունով։

Ջրեր ծալեակ՝

Թեև թեթև,

Իրար-հրան՝

Կըշրչեն․․․։

Հըրեր հալյակ՝

Թեթև դեդև՝

Իրար-կռան՝

Կըհչեն․․․

Նո՜ր տարիներ,

Եռ շարունով․

Օր բարիներ՝

Սեր դաշունով։

ԽՈՐՈՒՆԿ ՈՒ ՄՈՒԳ…

Էն ի՞նչ ամպ էր,

Սարի գագաթին տալով՝

Ցիր արավ

Արծաթ տեղաց.

Արծաթ տեղաց՝

Ճերմակ-ճակատին,

Գոգեն անձրև գալով՝

Ծիր առավ։

Էն ի՞նչ ամպ էր

Սարի փափագին հալով՝

Սիր արավ,

Ոսկի բեղե՞ց.

Հալուն-հրով՝

Ոսկի-մեղաց.

Լուսուն-գրով մկրտեցին՝

Քու մաճերըդ։

Ա՛յ, վա՛ռ աչեր

Էն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին

Ճերմակ ճակատին

Արծաթ-պաչեր տալով

Ցիր արա՜վ։

Ճերմակ-ճակատին

Սարի փափագին,

Դարի պապակին

Շատ մարգարիտ տեղաց՝

Լար մարգերըդ բիլ արավ։

Ուսուն-հրով վառ մարգերըդ ծիլ արավ,

Զառ-մարգերդ՝ ոսկի-մեղաց,

Ոսկի-մեղաց լուսուն գրով

Մկրտեցին քու մաճերըդ։

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻ

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծովի վրա ծիր ու ծիր,Ծավալ ծովակ՝ ալին վտիտ փնջելով,

Ցավը սրտում՝ շմբերի պես ցցվելով,

Շնչում էր երկունքներին զովացած․

Վրան նավակ՝ հովի ժպիտ ջնջելով,

Մուխը տրտում՝ ամպերի պես կցելով,

Փնչում էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝

Հուրն ու բոցը երերում է՝

Հովի վրա ցիր ու ցիր։

ԾՈՎԱԿ, ՆԱՎԱԿ

Ծովի վրա ծիր ու ծիր,Ծավալ ծովակ՝ ալին վտիտ փնջելով,

Ցավը սրտում՝ շմբերի պես ցցվելով,

Շնչում էր երկունքներին զովացած․

Վրան նավակ՝ հովի ժպիտ ջնջելով,

Մուխը տրտում՝ ամպերի պես կցելով,

Փնչում էր մարդիկներին ծովացած։

Ջուրն ու խոցը երևում է՝

Հուրն ու բոցը երերում է՝

Հովի վրա ցիր ու ցիր։

ԿԱՐՄԻՐ ԲՈՑ

ԿԱՐՄԻՐ ՑԱՅԳՈՎ…

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,

Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.

Ճայթեցավ ու ծառացավ,

Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,

Կարմիր երկրի բոցը հովացավ.

Ծովացավ ու ծավալեց,

Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,

Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝

Ծովանալով ու դողով ծավալելով,

Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝

Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․․

ԿԱՐՄԻՐ ՑԱՅԳՈՎ ՄԱՆՈՒՇԱԿ

Կարմիր ցայգով՝ մանուշակ երկին նավեցիր․

Կանաչ այգով անուշակ հերկին բավեցիր․

Խաղող ցողըդ շողն էլ վրան՝

Քաղով դողով՝ ձողն էլ վրան։

ԱՍՏՎԱ՜Ծ ԻՄ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

ԿՅԱՆՔ

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելոՒ;

ԿՈՒՅՐԸ

Զարկին Քաջքեր՝Տե՜ր իմ․

Սե՜ր իմ․

Կուրացրի՛ն իմ աչքեր․

Լո՜ւյս տուր․

Հո՜ւյս տուր․

Ասա՛՝ նայե՛՝

Իմ աչերուն խնայե։

ՀԸՐԱԲԱՐՁ ԼԵՌՆԵՐ

Հըրաբարձ լեռներ՝ կոնելով՝

Նարգիզ դալարուն դիզել․

Սողուն կողեր շողելով՝

Ոսկին արծաթ շիթել։

ՀՈՍՈՒՆ-ԽՈՍՈՒՆ

Ճերմակ ծոցիկովՊապիկ ծառն էլ

Ջըրիկ բոցիկով

Խորունկն է խառնել,

Բազուկն է առել

Քարերին դառել

Հոսում է, խոսում,

Ափիկ-ափիկ սըղոցում։

Երկար բարունով

Դալար արունով

Սարին բրելով,

Քարին գրելով․

Դաղձն է ձունել

Փափուկ դափերին,

Մաղձն է բունել

Սըրտիդ ծափերին։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,

Կարմիր երկիրն էր ջեռում.

Հուր ու Հարավ հևուհև

Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,

Սերը սրտում ծովի պես.

Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս,

Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.

Սիրտս սրտում գուրգուրեց.

Արև-Լուսին պագերով՝

Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.

Ծամեր բացավ ու փռեց.

Ստինք-ստինք փարելով՝

Հույզս մարավ ու լռեց։

ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,

Բերավ կատարն ու բերավ,

Ցայտեց ցորեն

Արտեն, ձորեն։

Ճամփաներում՝

Կյանք է եռում՝

Դաշտեն կալեր կիզվելով,

Հասկեն շարեր դիզվելով։

Երգ ու տաղով

Ոսկի սայլեր ու որան.

Հերկ ու բաղով

Պղինձ-քայլեր շորորան։

Երգ ու տաղեր՝

Ոսկի սայլեր օրորում,

Հերկ ու բաղեր՝

Պղինձ քայլեր շորորում։

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,Երբ երկիրը պատեց

Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,

Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,

Եվ երկիրը պատեց։

Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,

Հողիկը շիջավ ոսկի երկունքով,

Եվ աչուկները փակեց։

Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,

Ջըրիկը պառկեց հողի գրկին,

Եվ ըստինքը սառեց։

Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ

Արևը զարկեց պաղի սրտին,

Եվ աստղուկները շարեց։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ , ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,

Մեկ սրտի տե՛ր ենք.

Նռան ճյուղերով բոցուն,

Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր,

Սրտիս խաղում ծավալեց։

ՄԱՅՐԻԿԻՍ ՕՐՈՐԸ

Ես ու դու սե՛ր ենք,

Մեկ սրտի տե՛ր ենք.

Նռան ճյուղերով բոցուն,

Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր,

Որ պաղել էր շատ ձմեռ,

Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր,

Սրտիս խաղում ծավալեց։

Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ

Վարդ էր բուրում, ոռոգում.

Եվ իր հոգում այգ-արևով

Գուրգուրում ու նորոգում։

Ծնած օրեն մայր շրթներով

Սեր էր վառում օրորում,

Արև-Լուսին հոգվով-մտքով

Նկարում ու բոլորում։

Հայր զարկերով արի-արի

Խոսում էր իմ երակում,

Մայր կաթերով արյուն-արյուն

Հոսում էր ու կերակրում։

«Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը

իմ հոգումը գահավոր.

Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը

քո ծովումը ջահավոր.

Արև-արև ու անուշակ

երգ ու տաղով զարթելով,

Օրեր-օրեր փունջ մանուշակ

հյուսելով ու բարդելով,

Օրի՜կ օրին,

Իմ անուշին։

Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ,

կյանքիս ուղին, սիրազեղ,

Հայտ ու անհայտ դու որոնե,

Քեզի լինին իրազեկ։

Մի՛ թափառե կյանքի պարապ

անապատում դու ի զուր,

Քեզ պահապան սուրբ հավատո,

հուսո, սիրո Լույս ու Հուր։

Օրի՜կ օրին,

Իմ անուշին։

Քեզ դնում եմ խորհրդավոր,

առակավոր հույս-աշխարհ,

Ես գնում եմ, իրար գրկենք՝

վեր, փառավոր լույս-աշխարհ.

Ես գնում եմ ու թողնում եմ

երկիրն ու իր հնություն,

Աջն ու խաչը քեզ ապավեն,

Օրորդ հյուսե բնություն։

Օրի՜կ օրին՝

Իմ անուշին»…

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,

Սիրո հովեր,

Սողոսկեցան ծառե ծառ

Ու սարե սար,

Եվ ամեն մարդ՝

Գտավ մի վարդ

Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,

Ինձ մխիթար գտա քուն,

Որ աչերուս կապեց մեջ

Ու տարածեց վերարկուն։

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

Մուգ նոճիներ միգապար՝

Ճամփի վերև սիգապար՝

Դեպի երկինք հրազայր,

Կանաչ հուսով սրածայր,

Ճյուղերն ի վեր կոնավոր՝

Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝

Հուսաբեղուն այրիներ,

Փշերն աչքին պիշելով՝

Արև օրեր հիշելով,

Քարերի ծոց պատառել

Ամպերի գոգ կատարել։

ՇՈՒՇԱՆ ՍԻՐՏ

Կանքիդ արև-օրերում.Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի

Սուսուն-սերըդ թափառեց արի-արի

Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար

Սիրո գարուն զովանի,

Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար

Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ

Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,

Սիրտըդ սիրտ էր հագեցավ

Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։

ՈՍԿԻ–ՄԵՂԱՑ

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեդաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

ՈւՌԻ ՑՈՂ

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեդաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Մեր ուռենին ի՞նչ է լալիս առվի ափին։― Մայրի՜կ, մայրի՜կ,

― Հատի՜կ, հատի՜կ,

Իր ճյուղերեն ցող է տալիս կանաչ տափին։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ

Մի վայր, մի վեր

Հույս ծովերով թևելով՝

Հոգիս մի բեռ

Անմայր, անսեր,

Լույս հովերով հևելով․․․։

ՍԱԼԱՀԱՏԱԿՆ ՈՒ ՈՒՂԻՆ

Սալահատակ-սալահատակ քալեցի,

Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.

Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,

Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:

Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,

Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝

Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

ՍԵՐ ՈՒ ՋՈՒՐ

Արևն այտեն

Ծիրան ցայտով,

Լուսիկ-լուսիկ ճրագեց,

Կագավ ոտեն

Վարդի հոտով,

Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն

Սարի հովով,

«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.

Հոգուս խորեն,

Սիրու ձորով,

Զիս կսիրե՞ս, մրմնջեց.

Աչքի տակեն

Սրտիս ակով

Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,

Գոգի մարգեն

Բարակ զարկով

Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն

Սառն աղբուրով

Տորոն-տորոն սեր փնջեց։

Հուր աչերեն

Լուռ պաչերով

Որոն-որոն ներշնչեց։

ՍԵՐ-ՀՈՎԻԿ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝

Կյանքի սերը՝

Սրտի բերը՝

Պարուրելով,

Ծարուրելով՝

Ծովի ալքեն,

Ամպի ծալքեն,

Ալ ծաղկունաց

Հրո հալքեն,

Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,

Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝

Լանջիս վրա

Հավետ եռա՛:

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին…

Սերըդ անմիտ սըրով բոցոտեցին,

Բեռըդ խավար հրով խոցոտեցին․

Երկրիդ հողեն խաչըդ բուսավ,

Կյանքիդ կողեն աչըդ հյուսավ։

ՍԻՐԱՀԱՍԿ

Ո՜վ է տեսել ծովի ծավալ

Հովի թավալ.

Կամ՝ արտերում հասկի տալիք

Ոսկի ալիք։

ՎԱՐԴԻԿԻՍ

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,

Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․

Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,

Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,

Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․

Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝

Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի

Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝

Հուսո սարակ շավիղով

Աշխարհ մտա,

Վարդի բույրի գծիկեն՝

Հովի բարակ տավիղով՝

Քեզի գտա։

ՓՇՈՒՐ ՄԸ

Մտի՛ր խորը,

Գտիր՝ նորը.

Վանե՛ հինը,

Բանե՛ մինը:

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես, որ ես ու դու

Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու․․․

Քո սուրբ սերը սար է դառել

Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,

Գլխիդ վերը ամպ է շարել՝

Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝

Մենավորի ոգին ծնել, դեգերել,

Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝

Խորհրդավր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝

Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,

Ջրի մոտին, կանաչ խոտին՝

Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել:

ԽԱՉՅԱԼԻՆ

Ծընունդ կուսին,

Խա՛չդ ուսին՝

Հասկեր-հասկեր քաղելով՝

Անաչ սրտերում կալեցիր,

Սընո՜ւնդ բարի,

Քա՛ջըդ արի՝

Ազգեր-ազգեր մաղելով

Կանաչ հրդեհում հալեցիր։

Մարգարտահեռ՝

Ջեր քրտինքներ՝

Սյտեդ երկին՝

Կայլակ-կայլակ հոսելով՝

Մեր մահը լացեց,

Մարեցին.

Ու անվեհեր՝

Սեր-աչիկներ՝

Փայտեն երկիր՝

Փայլակ-փայլակ խոսելով՝

Իր ճահը բացեց,

Վառեցին:

ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

Ճակատդ օծուն՝

Լուսավորչա կանաչ մեռոնով,

Լուսավորչա կանաչ մեռոնով՝

Թող կանանչեն հուռ ճյուղերդ․

Ու ակդ բոցուն՝

Լուսավորչա կարմիր կերոնով․

Լուսավորչա կարմիր կերոնով՝

Թող ճաճանչեն հուր յուղերդ:

ՈւՌԻ ՑՈՂ

նին ի՞նչ է լալիս առվի ափին։― Մայրի՜կ, մայրի՜կ,

― Հատի՜կ, հատի՜կ,

Իր ճյուղերեն ցող է տալիս կանաչ տափին։

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ

Մի վայր, մի վեր

Հույս ծովերով թևելով՝

Հոգիս մի բեռ

Անմայր, անսեր,

Լույս հովերով հևելով․․․։

Սալահատակն ու ուղին

ՍԱՐ ՈՒ ՔԱՐ

Սալահատակ-սալահատակ քալեցի,

Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.

Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,

Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:

Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,

Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:

Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝

Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝

Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝

Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝

Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝

Պտղիկն էր հոգում ծառերով՝

Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Фото0118

Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր)

0-7 տարեկանների համար

Քամին ու մժեղը

Արև անցավ,

Քամին վեր կացավ:

Մժեղը տեսավ,

Որ քամին իրեն պտտեց,

Ինքն էլ մի կերպ

Խոտը բռնեց, խտտեց:

_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:

_ Քամի, էն քեզանից եմ ազատել,

Որ չհանես սարեսար,

Որ չգցես քարեքար.

Բա գյուղացին մեղքը չի՞,

Հնձած խոտը զուր կորչի:

էծ ունեմ

Մի էծ ունեմ Քաղաք տանեմ

Հինգ վեց ուլով, Յոթ լուծ մկով,

Կաթը կկթեմ Հո, հո անեմ

Կուժով, կուլով, Ուղտի պոչով,

Մածուն մերեմ Ճամփեն երթա,

Կճուճներով, Կատվի քուչով:

Եղը հանեմ Թե չհասնի

Լվի տկով, Էդտեղ վնաս,

Բառնամ սելին Քեռի Մինաս,

Մեծ – մեծ ակով Ինձ հյուր կգաս:

Գորտը

Լքուն, փքուն Աչք ածելով՝

Գորտը կռռան, Ասավ._ ո՞ւր է

Ջրհորի մեջ Մեծ է ծովը,

Ջրի վրան, Չորս թիզ չկա

Իր չորս կողմը Իմ թզովը:

Մուկն ու կատուն

Կատուն մկին _Չեմ արժանի

Ասավ. – Անգին, Էդ մեծ պատվին,

Թե էդ ծակից Ճամփեն կարճ,

Էս ծակը գաս, Էդքան խա՞րջ:

Հազար թուման Շատ լավ գիտեմ

Փող կստանաս: Փորիդ ցավը,

Պատասխանեց Պա”պս է տեսել

Մուկը կատվին. Կատվի լավը:

Մաստան

Կըտի-կըտի Մաստանը, Տվեց, տվեց, տուր տվեց

Կտիկը մտավ բոստանը, Ջանը վրեն քրքրեց.

Ոտքով մարգը տրորեց, Քամուն տվեց մազերը,

Գլխով հողը փորփրեց, Տեղից հանեց պոզերը,

Ծուլի-ծուլի վեր ելավ, Հանած պոզերի տեղը

Իր պոչի հետ խաղ արավ: Լցրեց աղ ու տաքդեղը:

Բոստանչին էլ դուրս թռավ Քոլիկ դարձավ Մաստանը

Չար այծիկին ձեռքն առավ. Էլ չէր մտնում բոստանը:

Բկլիկ ձկնիկ

Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա,

Դրսի որսը թող արա.

Իջի՛ր ջրի հատակը,

Մինչև անցնի վտանգը:

Տե՜ս, փորձանք կա քո գլխին,

Մի լավ մտիկ երեխին.

Որդ է խփել իր կարթին

Չմոտենաս էդ որդին:

Ինձ չլսեց շեկլիկը,

Ինձ չլսեց բկլիկը,

Հո՛պ, կուլ տվեց նա որդը,

Կարթը մնաց կոկորդը:

Գիշեր

Իջնում է գիշեր

Սարերի ուսին,

Փայլում է վերից

Կաթնագույն լուսին:

Վերից նայում է

Երկինքը ուրախ,

Քնած է գյուղը

Անհոգ ու խաղաղ:

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ չի գալիս:

Գորտերի խաղը

Լուսնյակ գիշեր… լիճը խաղաղ…

Ուռած թշեր գորտերի խաղ,

Գորտի բանակ գորտի նվագ…

Սրախոսում… զրախոսում…

Քեռու մասին երգ են ասում.

_ Քեռին մեռել ա~.

Քեռին մեռել ա~…

Ուռել ա, մեռել ա, լռել ա,

Կը -կը -կա, մը – կը -կա, մեռել ա,

Կանչեք տատը գլխին լա…

_ Ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ:

_ Մե – կե – կել օր, մե – կե – կել օր:

Գորտ տատիկը բարկացավ,

Չուստերն հագավ, վեր կացավ

Ճմբան ծերին թըփ, թըփ, թըփ,

Գիժ թոռները չըփ, չըփ, չըփ,

Ոտ ու տոտիկ չռեցին,

Գետը չընկած` լռեցին:

Ճպուռն ու մրջյունը

Թըռի – վըռի մի ճպուռ,

Ողջ ամառը շուռումուռ

Երգեց, ճռռաց, ճռճռաց: ,

Մին էլ ըհը, ձմեռը

Փռեց իրեն թևերը,

Բացեց գորգը սպիտակ,

Դաշտերն առավ ձյունի տակ:

Անցան պայծառ օրերը,

էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը,

Երբ ամեն մի թփի տակ,

Թե սեղան կար, թե օթյակ:

Եկան օրեր ցրտաշունչ,

ճպուռն ընկավ լուռումունջ.

Քաղցած փորին էլ ի±նչ երգ,

Ցուրտը տարավ ոտ ու ձեռք£

Զընգըր – զընգըր դողալով,

Ծանր – ծանր սողալով,

Նա մրջյունին ասում էր.

_ Գլխիդ մատաղ, սանամեր,

Մի ճար արա, շունչ առնեմ,

Ցրտից, սովից չմեռնեմ.

Կերակրի՛ր, տաքացրո՛ւ

Մինչև գարուն ապրեցրո՛ւ:

_ Ի~նչ խաբար է, սանիկս,

Զարմանում եմ, ջանիկս.

Չաշխատեցի՞ր ամառը,

Ասա, ի՞նչ էր պատճառը:

_ Էդպես բանի, սանամեր,

Էլ ժամանակ ո՞վ ուներ.

Էն խոտերում բուրավետ

Երգում էինք մերոնց հետ:

_ Ուրեմն՝դո՞ւ:

_ Այո, ես…

Ողջ ամառը դեն ու դես

Երգում էի մշտապես:

_ Երգո՞ւմ էիր, շատ բարի,

Այժմ էլ բռնի վեր – վերի,

Քամին ծափ տա՝ դու պարի:

Պապն ու շաղգամը

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ:

Շաղգամն աճեց, մեծացավ.

Պապը տեսավ, զարմացավ:

Պապը քաշեց, քաշքշեց, ,

Շաղգամն հողից չհանեց:

Պապը կանչեց տատիկին.

Տատը՝ պապից, պապը՝շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին:

Տատը կանչեց թոռնիկին,

Թոռը՝ տատից, տատը՝ պապից,

Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,

Քաշքշեցին, շաղգամն հողից

Չհանեցին:

Թոռը կանչեց շնիկին.

Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,

Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին£

Շունը կանչեց փիսոյին.

Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,

Թոռը՝ տատից, տատը՝ պապից,

Պապը՝ շաղգամից,

Հա քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամն հողից չհանեցին:

Փիսոն կանչեց մկնիկին.

Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,

Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,

Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.

Որ քաշեցին, քաշքշեցին,

Շաղգամը հողից հանեցին:

Մկների ժողովը

Սով էր, սով էր Մկստան, Ա~յ, բերել եմ ես մի զանգ,

Կատվի ձեռքից լկստան, Ծափ, ծլնգոց, մեջը զնգոց.

Գզիրն ընկավ դռնեդուռ, Կատվի վզից մենք կախ տանք,

Էլ չթողեց տուն – կտուր, Որ ինչքան էլ օրորա,

Ջահել, ահել գեղովի, Որ ինչքան էլ շորորա,

Ջոջերին ջոկ տեղովի Ստից սատկի, տազ անի,

Կանչեց, բերեց ժողովի՝ Գալն իմանանք գազանի:

Թե ինչ անեն, որ կատվեն Է, զանգը ո՞վ կախ անի.

Մի հնարքով ազատվեն: _ Ալո, դու:

Եկան գյուղի ջոջերը, _ Ալո՞ն տանի:

Երկար բարակ պոչերը, _ Բալո, դու:

Մասնակցեցին խորհրդին, _ Բալո՞ն կախե:

Մի մուկ խոսեց իր հերթին. _ Չալո, դու:

_Լսեք, մկներ ցեղակից, _Չալոն կաղ է:

Չունեմ որդի, կողակից, _ Մստո, դու:

Ես մի անտեր ծերուկ եմ, _ Մստոն կարճ է:

Բայց պատվավոր մի մուկ եմ. _ Փոստո, դու:

Պակսեց ուժը իմ ոտի, _ Էդ էլ խի՞ղճ է:

Պետք է մեռնեմ անոթի… _ Համբո, դու:

Սովն է չոքել դռանը, _ Ես տկար եմ:

Ա~խ, մռռանը, մռռանը, _ Չամբո, դու:

Վեր է ընկել մառանը, _ Ասենք տարա,

Ինչքան ասես նազ անի, Բա որ կատուն գա ինձ վրա:

Ստից սատկի, տազ անի, _ Բտոն, Խտոն թող մեկից

Մուկ տեսնելիս վազ անի, Բռնեն կատվի քամակից:

Գլխից բռնի, կախ անի, _ Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Թաթովը տա, խաղ անի, Լավ է դու տար էդ զանգը,

Ուտի, քեֆը չաղ անի, Էլ ի~նչ Բտո, ի~նչ ֆստան, —

Էսպես զուլում ու կրակ, Ճստաց Բտոն ճստճստան:

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: _ Լռի՛ր, հանդուգն, կոտորվեք դուք,

Բայց թե ազնիվ մեր ցեղը Վախկոտներիդ ես թաղեմ,

Կորչելու չէ զուր տեղը, Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-

Ցավն էլ ունի իր դեղը… Գոչեց ջոջը, քաշեց պոչը:

Պոչատ աղվեսը

Փախավ աղվեսը, փախավ թակարդից Գետնի ավել, վազքի խափան,

Բայց պոչի կեսը թողեց նա ներսը£ Մեզ անվայել ավելորդ բան:

Այդպես պոչատ, պոչից անջատ, Այդտեղ մի ծեր վարպետ աղվես

Գնաց ասավ ընկերներին. Ասավ նրան. -Ապրես, ապրես,

_Այ, ձեզ մատաղ, ես ձեր գերին, Ա՛յ ծակամուտ թոռիս թոռը,

Դեն գցեցեք ձեր պոչերը. Էդքան չեն տա խելքի զոռը,

Ինչի՞ են պետք այդ փրչերը: Բա քանի որ տեղն էր պոչդ,

Իրանք զարդ չեն ու զարդարանք, Ինչո՞ւ չարիր դու այդ կոչդ ՚£

Այլ մեր գլխին պատիժ, փորձանք,

images (1)

Դոնալդ Բիսեթ

Անձրևը

Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:

— Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնե”նք ներքև և բոլորին մի լավ թրջենք:

— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:

Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:

— Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:

— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:

-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:

Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նչրանք հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.

— Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:

Նրանք իջնում են ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:

— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;

— Վերջապես, ա ‘յ լավ օր:

Բոլորը գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:

Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը

Մի անգամ Խնդրեմը և Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկը սկսեց դժգոհել իր բախտից:

— Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:

Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:

-Ներեցեք, որտե”ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք : Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք, նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :

— Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ‘ շնորհակալություն՚:

Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:

— Խնդրեմ,- հոգոց հանեց Խնդրեմը,- իձ էլ հանգիստ չեն տալիս, ավտոբուսում , փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց ուժերս բոլորովին կորցրել եմ:

Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:

— Օ ¯յ, ների՛ր ինձ:

— Ահա ՛, դու էլ,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:

— Ների ՛ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:

— Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանանք, կխաղանք, և ոչ մի աշխատանք: Թող մի շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան:

Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:

Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին ներվել, ասում էին` ներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շատ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին լինել քաղաքավարի, ասում էին` խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով` հանգստանալու:

Երկու ալիք

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝ մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:

— Ես ել եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.

— Իսկ հիմա ի՞նչ ենք անելու:

_Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե ¯ք, – գոչեց նա:

Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:

— Ի՞նչ է պատահել:

— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;

— Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: – Դու բոլորին վատություն ես անում:

Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:

Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

Փոքր ավտոբուսի մասին, որը վախենում էր մթից

Կար- չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա կարմիր էր և ապրում էր հայրիկի ու մայրիկի հետ: Ամեն առավոտ նրանք լվացվում էին, նախաճաշու բենզինով, մեքենայի յուղով, իսկ հետո ուղևորնեի էին տանում գյուղից դեպի ծովափնյա քաղաք: Փոքրիկ ավտոբուսը հաճախ էր ճանապարհը ցերեկով անցնում, բայց գիշերները դեռ առիթ չէր եղել մեկնելու: Նա շատ էր վախենում մթից:Մի անգամ մայրիկը նրան ասաց.

ՙԳիտե±ս վաղուց, շատ վաղուց մութը վախենում էր ավտոբուսներից:

Նրան մայրն ասաց.

— Եթե դու վախենաս դուրս գալ, աշխարհը չի մթնի, և մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամանակն է: Աստղերն էլ չեն իմանա, երբ պետք է փայլեն երկնքում:

Մութըը սկսեց զգուշորեն իջնել փողոցների և տների վրա: Իրար ետևից սլանում էին ավտոբուսները: Մութը սիրտ արեց ու մի քիչ էլ իջավ:Նա դեռ չէր հասցրել ուշքի գալ, երբ նրա միջով սլացավ ավտոբուսը: Ի±նչ անսպասելի էր….Բայց Մթի համար հաճելի էր չնայած մի քիչ խուտուտ էր զգում:

Հետո Մթի միջով սլացավ ևս մի քանի ավտոբուսներ: Իսկ առավոտյան դարձյալ ծագեց արևն ու մթին տուն ուղարկեց: Բայց Մութն այլևս չէր վախենում ավտոբուսներից՚: Երբ մայրիկ ավտոբուսն ավարտեց իր պատմությունը, փոքրիկ ավտոբուսն ասաց.

— Լավ, ես էլ կգնամ: Վարոդը եկավ, շարժիչ միացրեց. մարդիկ էլ եկան ու նստեցին, և փոքրիկ ավտփուսը մոլորվելով մթան մեջ` ուղևորվեց դեպի քաղաք:

OLYMPUS DIGITAL CAMERA

Հովհաննես Թումանայան 0-7 տարեկանների համար

Հովհաննես Թումանյան

0-6 տարեկասնների համար

Փիսոն

Փիսոն, փիսոն մլավան,

Թավրիզ թողեց, փախան Վան,

Լեզուն թաթխան, երկար պոչ,

Ինչ որ ուզեց, ասին` ոչ:

Փիսոն գնաց գողեգող,

Փորը` դատարկ, սիրտը` դող:

Դունչը մեկնեց կովկիթին,

Շերեփն իջավ ճակատին:

Կռունկներ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.

Կռունկները հա՛ թռան.

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան։

Լուսաբացին

(Ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.

Աքլորը զիլ կանչեց թառին.

— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.

Խոսեց ծեգին երկրորդ բերան.

— Հո-հո՜, հո-հո՜,

Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.

— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,

Նստեց նանը տեղի միջին։

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես

Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ

Մի հին ծանոթ,

Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։

Բայց թե մի գող,

Չար կամեցող

Ուզի թաքուն

Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես

Հաչում եմ ես.

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այպես

Պահում եմ ես։

Արտուտիկ

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ,

Իջնեն կալեր

Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,

Ուտեն կուտիկ,

Կըծըլվըլան

Կըթիկ- կըլթիկ:

Ծիտիկի օրորը

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.

Փըչի՛, հովիկ, փըչի՛,

Ճոճն օրորվի, տանի բերի

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.

Փըչի՛, հովիկ, փըչի՛,

Ճոճն օրորվի, տանի բերի.

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,

Ճոճն էլ զգույշ տանի բերի,

Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։

— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,

Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի

Ցուրտ է գալի։

Ասավ, գնաց։

Սարը կամաց

Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

Մարտը

Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,

Մարդու հանգիստ չի տալիս:

Էսօր ուրախ օր կանի ,

Վաղը` անձրև ու քամի.

Առավոտը` պայծառ օդ,

Կեսօրը` մութ ու ամպոտ:

Մե°կ հագնում է սպիտակ,

Մե°կ կանաչին է տալիս,

Մի° օր ցուրտ է, մի օր տաք,

Մե°կ խնդում է, մե°կ լալիս…

Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,

Բակն ու դուռը լի

Ինչքա՜ն սպիտակ

Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ

Չեմ տեսել ես դեռ։

― Չէ՛, իմ անուշիկ,

Թիթեռներ չեն էտ.

Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։

Էտ ձյունն է գալի,

Փաթիլն է ձյունի,

Որ կարծես սպիտակ

Թիթեռնիկ լինի։

Ուլունք

Գարունը եկավ ամպերով

Ամպերը եկան անձրևով

Անձրևը տանեմ արտին տամ,

Արտը ինձ ցորեն տա

Ցորենը տանեմ ջաղացին տամ,

Ջաղացը ինձ ալյուր տա․

Ալյուրը տանեմ տաշտին տամ,

Տաշտը ինձ խմոր տա.

Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.

Հացը տանեմ բոշին տամ,

Բոշեն ինձ ուլունք տա.

Ուլունքը տանեմ նանիս տամ,

Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։

Մի բաց նամակ ամենքին

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան

Ծածկըվել է մի թիզ ձյունով.

Էլ չի ճարվում ուտելու բան,

Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…

Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,

Աստծու սիրուն, մի կըտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,

Ու փոխարեն ձեր լավության

Ձեր պարտեզը, այգին ու արտ

Կըմաքրենք մենք թըրթուրներից,

Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,

Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝

Ծիտիկ Ճնճղուկյան

Աղվեսը

Աղվեսն եկավ բարձըր սարից,

Հարցմունք արավ լիքը թառից.

Մեծ խորոզ է հարկավոր ինձ.

Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,

Պըտուտ կուգա շուրջը գեղին.

Ջուր կըտըրվեց տատիս լեղին.

Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մըտիկ չեմ տա ձեռիդ փետին,

Կարոտել եմ թըմփլիկ ճուտին».

Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,

Երկար ագին ծըռել վըզին,

Աչք է ձըգել մեր խորոզին…

Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատըս պառավ.

Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…

Գըլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,

Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.

Փետուրդ արավ ողջ դար ու փոս

Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,

Ոտներըդ կարճ ու խիստ վազան,

Շըներն ամեն քեզ չըհասան,

Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ:

Реклама
%d такие блоггеры, как: