Monthly Archives: Ноябрь 2015

Սեբաստացու օրերը կրթահամալիրում

20151102-012
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն
Դպրոց-պարտեզի նախակրթարան
Նոյեմբերի 18
Օրվա անելիքներ
9:00 – 10:15 – Առավոտյան ծես: Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան մարմնամարզություն: Առավոտյան խաղեր(բարևախաղեր) և զրույցներ: Դիտարկումներ – շրջապատի, օրվա եղանակի մասին…
Առավոտյան բարիլուսյան խաղ — Ծափ ու հաշիվ
Երեխաները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:
Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:
Խաղից հետո խաղում ենք Կատու խաղ — ոտանավորը:
Կատու

Կատուն եկավ, Փիսի¯կ, փիսի¯կ,
Հազար նազով, Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց Թաթիկներով,
Մազը սանդրեց Չանչիկներով;
– Կատու, կատու, Է՞ր ես տրտում.
Թե՚՝ մկներն են Հիմա արթուն:
Կատուն ասեց. _ Միաո~ւ, միաո~ւ.
Այսինքն թե՝ _ Այո, այո:

10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
10:30 – 11:00 – նախաճաշ:
11: 15 — 12:30 -օրվա գործունեություն Թափոններից պատրաստում ենք զարդեր՝ թևնոցներ:
Զրույց-հարցազրույցներ Ես Սեբաստացի եմ: Ո՞վ է Սեբաստացին: Ի՞նչ գործեր է արել: Ո՞վ է ամենափոքր Սեբաստացին …

20151102-004

Реклама

20151102-021
9:00 – 10:15 – Առավոտյան ծես: Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան մարմնամարզություն: Առավոտյան խաղեր(բարևախաղեր) և զրույցներ: Դիտարկումներ – շրջապատի, օրվա եղանակի մասին…
10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
10:30 – 11:00 – նախաճաշ:
12:30 — 13:00 — ճաշ
13:00 – 15:30 -քուն
15:30 – 16:00 -ետճաշիկ
16:30 – 17:00 — սաների ճանապարհում
20151102-015
Շաբաթվա անելիքներ
Ես Սեբաստացի եմ նախագիծ: Սեբաստացու օրերը նախակրթարանում:
Շաբաթվա մայրենի — խոսքի զարգացում զրույցի և պատումի միջոցով: Թեման՝ ՛՛Ես Սեբաստացի եմ՛՛, ՛՛Ամենափոքր Սեբաստացին՛՛, ՛՛Ինչ կլիներ եթե…՛՛,Ո՞վ է Սեբաստացին՛՛….

Շաբաթվա մաթեմատիկա- Չափումներ:
Շաբաթվա գործունեություն — Աշխատանք գուաշներով, ներկերով, ծեփամածիկով:
Շաբաթվա երգեր — ՛՛Զար զընգը, Տիտոխիկ, Բասեն բարի:
Շաբաթա ոտանավորներ, խաղիկներ և ասիկներ.
Ծափ ու հաշիվ
Երեխաները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:
Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:
Կարելի է նաև այսպես` մեկ ծափի դեպքում դառնում են պատառաքաղ, երկու ծափի դեպքում` թավա, երեքի դեպքում ազատ թռվռում են:

Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:
Պուտ–պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

***Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Կատու

Կատուն եկավ, Փիսի¯կ, փիսի¯կ,
Հազար նազով, Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց Թաթիկներով,
Մազը սանդրեց Թանչիկներով;
– Կատու, կատու, Է՞ր ես տրտում.
Թե՚ մկներն են Հիմա արթուն:
Կատուն ասեց. _ Միաո~ւ, միաո~ւ.
Այսինքն թե՝ _ Այո, այո:

Թթուդրիկյան իրարանցումը նկարաշարով

Թթու դեմքերի թթուդրիկ

Շաբաթվա աշխատանքային նախագիծ

20150918_09534920150918_095513
9:00 – 10:15 – Առավոտյան ծես: Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան մարմնամարզություն: Առավոտյան խաղեր(բարևախաղեր) և զրույցներ: Դիտարկումներ – շրջապատի, օրվա եղանակի մասին…10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
10:30 – 11:00 – նախաճաշ:
12:30 — 13:00 — ճաշ
13:00 – 15:30 -քուն
15:30 – 16:00 -ետճաշիկ
16:30 – 17:00 — սաների ճանապարհում
20150918_09594520150918_095543
Շաբաթվա մարզական և բարիլուսյան խաղ.

Մենք քեզ երկինք ենք տալիս

Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբը երկինք է, մյուսը` ծով: Խմբերը կանգնում են իրար դիմաց` իրարից 4-5 մետր հեռու: Առաջին խումբը (ասենք` երկինքը) ռիթմիկ քայլերով մոտենում է դիմացի խմբին, կանգնում մոտ 1 մետր հեռու, տալիս է դիմացի խմբի առաջին անդամի անունը, և ձգվելով դեպի երկինք` այնտեղից նրա համար որևէ նվեր է «իջեցնում, նվիրում» ` ասելով.
_Հասմի՛կ, մենք քեզ կայծակ ենք նվիրում:
Խումբը, ետ-ետ քայլելով, վերադառնում է իր տեղը: Նույն բանն անում է «ծովը», բայց նվերը « ծովից է հանում»: Խաղավարը նախապես զգուշացնում է, որ նվերները դժվար են ձեռք բերվում, պետք է շատ ձգվել, չարչարվել:
« Ծովը» նվիրում է այնպիսի բաներ, որ կարելի է ծովից հանել (ջուր, ալիք, ավազ…), «Երկինքը» նվիրում է այնպիսի բաներ, որ հնարավոր է երկնքից իջեցնել (ամպ, արև, ինքնաթիռ …): Խաղն ավարտվում է, երբ բոլոր խաղացողները «նվերներ են ստանում»:
Խաղավարը կարող է օգնական խաղալ, օգնել այդ պահին դժվարացող թիմին: Կարևորն այն է, որ առավոտյան հնչեն բոլորի անունները, և երեխաները ձգեն իրենց մկանները:7. Մենք քեզ երկինք ենք տալիս
Խաղացողները բաժանվում են երկու խմբի: Մի խումբը երկինք է, մյուսը` ծով: Խմբերը կանգնում են իրար դիմաց` իրարից 4-5 մետր հեռու: Առաջին խումբը (ասենք` երկինքը) ռիթմիկ քայլերով մոտենում է դիմացի խմբին, կանգնում մոտ 1 մետր հեռու, տալիս է դիմացի խմբի առաջին անդամի անունը, և ձգվելով դեպի երկինք` այնտեղից նրա համար որևէ նվեր է «իջեցնում, նվիրում» ` ասելով.
_Հասմի՛կ, մենք քեզ կայծակ ենք նվիրում:
Խումբը, ետ-ետ քայլելով, վերադառնում է իր տեղը: Նույն բանն անում է «ծովը», բայց նվերը « ծովից է հանում»: Խաղավարը նախապես զգուշացնում է, որ նվերները դժվար են ձեռք բերվում, պետք է շատ ձգվել, չարչարվել:
« Ծովը» նվիրում է այնպիսի բաներ, որ կարելի է ծովից հանել (ջուր, ալիք, ավազ…), «Երկինքը» նվիրում է այնպիսի բաներ, որ հնարավոր է երկնքից իջեցնել (ամպ, արև, ինքնաթիռ …): Խաղն ավարտվում է, երբ բոլոր խաղացողները «նվերներ են ստանում»:

Շաբաթվա զրույց․խաղ-պատում-մատնատիկնիկներով — ,,Պապն ու շաղգամը,,

Շաբաթվա երգ— Զա՛ր, զընգը, Եկեք ծեծենք, Տիտոխիկ, Դանեդան:

Շաբաթվա մաթեմատիկա — Տարածության մեջ կողմնորոշում: Վերև-ներքև, հետև — առաջ:

Շաբաթվա ոտանավոր — Մեղուն
Պզզան, պզզան,
Պզպզան,
Պստիկ մեղու տզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես
Բարձր սարեր կթռչես
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած տուն կգաս: