20151102-021
9:00 – 10:15 – Առավոտյան ծես: Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան մարմնամարզություն: Առավոտյան խաղեր(բարևախաղեր) և զրույցներ: Դիտարկումներ – շրջապատի, օրվա եղանակի մասին…
10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:
10:30 – 11:00 – նախաճաշ:
12:30 — 13:00 — ճաշ
13:00 – 15:30 -քուն
15:30 – 16:00 -ետճաշիկ
16:30 – 17:00 — սաների ճանապարհում
20151102-015
Շաբաթվա անելիքներ
Ես Սեբաստացի եմ նախագիծ: Սեբաստացու օրերը նախակրթարանում:
Շաբաթվա մայրենի — խոսքի զարգացում զրույցի և պատումի միջոցով: Թեման՝ ՛՛Ես Սեբաստացի եմ՛՛, ՛՛Ամենափոքր Սեբաստացին՛՛, ՛՛Ինչ կլիներ եթե…՛՛,Ո՞վ է Սեբաստացին՛՛….

Շաբաթվա մաթեմատիկա- Չափումներ:
Շաբաթվա գործունեություն — Աշխատանք գուաշներով, ներկերով, ծեփամածիկով:
Շաբաթվա երգեր — ՛՛Զար զընգը, Տիտոխիկ, Բասեն բարի:
Շաբաթա ոտանավորներ, խաղիկներ և ասիկներ.
Ծափ ու հաշիվ
Երեխաները ազատ շարժվում են: Նախապես պայմանավորվում են, որ ըստ խաղավարի ծափերի թվի նրանք որևէ կենդանի կամ առարկա են դառնալու:
Լսելով խաղավարի մեկ ծափը` երեխաները դառնում են արագիլ, բարձրացնում են մեկ ոտքը, տարածում թևերը: Երկու ծափի դեպքում կարող են գորտեր դառնալ, երեքի դեպքում կրկին ազատ շարժվում են: Խաղավարը ծափերի հերթականությունը փոխում է:
Կարելի է նաև այսպես` մեկ ծափի դեպքում դառնում են պատառաքաղ, երկու ծափի դեպքում` թավա, երեքի դեպքում ազատ թռվռում են:

Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:
Պուտ–պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Ծափխաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

***Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Կատու

Կատուն եկավ, Փիսի¯կ, փիսի¯կ,
Հազար նազով, Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց Թաթիկներով,
Մազը սանդրեց Թանչիկներով;
– Կատու, կատու, Է՞ր ես տրտում.
Թե՚ մկներն են Հիմա արթուն:
Կատուն ասեց. _ Միաո~ւ, միաո~ւ.
Այսինքն թե՝ _ Այո, այո:

Реклама

Posted on Ноябрь 15, 2015, in Նախագծեր. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: