Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ. Հունվարի 18 — ից հունվարի 22

IMG_20151221_122130_1
9.00-10.00 Առավոտյան ծես, բարի լույս:
Միջավայրի խնամք, խնամում ենք սենյակային բույսերին և ծաղիկներին:
Ես ինքնուրույն եմ. Հագուստը, կոշիկները հագնում ենք ինքնուրույն:
Դիտարկումներ օրվա մասին՝ պատշգամբից, բակից, պատուհանից:
Ինչպիսին է օրը՝ անձրևոտ,, ձյունոտ, արևոտ, ուրախ, մռայլ, թե՞ տխուր:

Ուրախ նախավարժանք, մարմնամարզական ստուգատես:
Պատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին:
Կատարում ենք հետևյալ վարժությունները.
Գլուխկոնծիներ.
Գլորումներ
Քայլել ուղիղ գծի վրայով
10:00 — 10:30
Հիգիենայի ժամ: Լվանում ենք մեր ձեռքերը և պատրաստվում նախաճաշին: Ինչպե՞ս ճիշտ լվացվել:

10:30 — 11:00 -համեղ և ուրախ նախաճաշ:
Օգնում ենք մեծերին նախաճաշը պատրաստել:

11:00 — 12:30
Շաբաթվա ոտանավորներ, ասիկներ և խաղիկներ
Մատնախաղեր

Հոռոմ-Հոռոմ կանչեցին,
Հոռոմի ձին թամբեցին,
Հոռոմը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար,
Ծիտը թռավ դուս,
Ասաց՝ Հոռոմ, աչքդ լուս:

Ճկութիկն ասաց՝ անոթի եմ,
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք,
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք,
Մատնեմատն ասաց՝ Աստված կտա,
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա,
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքրիկ թողեցին:

Ծիտիկ

Ծիտ եմ, ծիտ եմ,
Ծլվլում եմ,
Ճիկ-ճիկ-ճիկ,
Ոստոստում եմ,
Թռչկոտում եմ,
Տիկ-տիկ, տիկ,
Արի, թևիկ,
Արի փետրիկ,
Որ ես դառնամ
Փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ,
Պիծիկ միծիկ,
Թըռռ…

ԻՐԻԿՈՒՆ

Հովհաննես Թումանյան

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.
«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.
«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․
Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»

Շաբաթվա երգ Արևների շարք
Այ իմ գնդակ
Փայտե Ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրուկ ձիուկ
Քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛:

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԼՈՇՄՈԲ.
Սառցաբեկոր
Խնդիրներ – Պարզել, թե ի՞նչ է սառույցը/ լողում է, հալվում է/, ինչի՞ց է սառույցը պատրաստված:
Անհրաժեշտ նյութեր– սառույցի կտորներ, սառը ջուր , տաք ջուր, տարբեր չափի տարրաներ
Նախ երեխաները սկսում են հետազոտել, պարզել ,թե՛ ինչպիսի՞ն է ջուրը , ջրի ձևը
Հարց- Եթե ջուրը հեղուկ է, այն կարո՞ղ է լինել պինդ:
Ի՞նչ կպատահի ջրի հետ ,եթե այն շատ ուժեղ սառեցնենք:
Առաջադրանք
Ինչպիսի՞ ձև ունի սառույցի կտորը:
Կարելի՞ է սառույցը ջրի պես լցնել:
Սառույցը պինդ է ,թե՞ ոչ:
Վերցրեք սառույցի կտորը ,դրեք ջրի մեջ և դիտարկեք ,թե այն ինչպես է լողում:
Սառույցի ո՞ր մասն է լողում ջրի երեսին:
Սառը ծովերում լողում են հսկայական սառցաբեկորներ:
Երեխաները ծնողների օգնությամբ համացանցից գտնում են սառցաբեկորների նկարներ և տեսաֆիլմեր:
Ֆիլմերը և նկարները դիտելուց հետո պատմում են իրենց տեսածի մասին. ի՞նչ տեսան, ի՞նչ իմացան:

Փորձերի նկարագրությունները

1. Երկու թասով սառույց բերել ներս, մեկը թողնել , որ ինքը իրեն հալչի , իսկ մյուսը դնել վառարանի մեջ: — Ո՞րը շուտ կհալչի
2. Սառույցը գցել տաք և սառը ջրի մեջ.
3. Կաթիլանկարչություն. — Սառույցը դնել գունավոր խոհանոցաին տախտակի վրա և թողնել հալչի , հալչելուց հետո գոյանում է կաթիլ. Փոքրիկ փայտիկի օգնությամբ նկարել կաթիլի վրա :
Ձյուն .
Ձյունը բերել ներս, լցնել տարբեր տարաների մեջ, և ձյան վրա լցնել աղ,սոդա, շաքարավազ. գունավոր գուաշի ` կաթիլներ,
Բլբլոցներ.
Ձյան գույնը ,
Ձյան ձայնը ,
Ձյան հոտը ,
Քայլք ձյան վրա — և հաշվել ոտնահետքերը :

ՇԱԲԱԹՎԱ ՀԵՔԻԱԹ — Ճամփորդները
Հովհաննես Թումանյան ՀԵՔԻԱԹՆԵՐ
Հեքիաթներ

12:30 — 13:00 — ճաշ
13:00 – 15:30 -քուն
15:30 – 16:00 -ետճաշիկ

Բոլոր նյութերը տեսագրել:

Реклама

Posted on Январь 17, 2016, in Առցանց ուսուցում. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: