Առցանց շաբաթվա նախագիծ

9.00-10.00 Առավոտյան ծես, բարի լույս:

Միջավայրի խնամք, խնամում ենք սենյակային բույսերին և ծաղիկներին:
Ես ինքնուրույն եմ. Հագուստը, կոշիկները հագնում ենք  ինքնուրույն:
Դիտարկումներ օրվա մասին՝ պատշգամբից, բակից, պատուհանից:
Ինչպիսին է օրը՝ անձրևոտ,, ձյունոտ, արևոտ, ուրախ, մռայլ, թե՞ տխուր:

Ուրախ նախավարժանք, մարմնամարզական ստուգատես:
Պատրաստվում ենք մարմնամարզական ստուգատեսին:
Կատարում ենք հետևյալ վարժությունները.
Գլուխկոնծիներ.
Գլորումներ
Քայլել ուղիղ գծի վրայով
10:00 — 10:30
Հիգիենայի ժամ: Լվանում ենք մեր ձեռքերը և պատրաստվում նախաճաշին: Ինչպե՞ս ճիշտ լվացվել: 

10:30 — 11:00 -համեղ և ուրախ նախաճաշ:
Օգնում ենք մեծերին նախաճաշը պատրաստել:

11:00 — 12:30
Շաբաթվա գործունեություն.
Շաբաթը մաթեմատիկական, մարզական և բնագիտական է:
Մաթեմատիկան ամենուր — կառուցողական խաղեր:
Կառուցում ենք տարբեր մաթեմատիկական պատկերներ՝ տուն, մեքենա, լաբիրինտներ,  ճանապարհներ, երկրաչափական տարբեր պատկերներ և այլն….
Կառուցելու համար օգտվում ենք տարբեր առարկաներից՝ փայտիկներ, տուփեր, գդալներ, ձողեր, տարբեր հաստության  և տարբեր ձևերի մակարոնների հատիկներ և այլն….
Որպես օրինակներ կարող եք օգտվել հետևյալ հղումներից:
Օրինակ 1 —  https://www.pinterest.com/pin/407083253797856445/
Օրինակ 2 — https://www.pinterest.com/pin/251638697907952188/
Օրինակ 3- https://www.pinterest.com/pin/391531761334884890/
Օրինակ 4 — https://www.pinterest.com/pin/270004940136225276/
Օրինակ 5 — https://www.pinterest.com/pin/371758144218829336/
Օրինակ 6 — https://www.pinterest.com/pin/103934703877730193/
Օրինակ 7 — https://www.pinterest.com/pin/73676143881924531/

Բնագիտական գործունեություն:
Ուսումնասիրում և հետազոտում ենք մեր շրջապատը:
Այլընտրանքային բնագիտական գործունեություն: Բնագիտական գործունեությունը էլ ավելի զարգացնող ու հետաքրքիր կարող է դառնալ, երբ նրան կմիանա ինքնատիպ ու  գունեղ նկարչությունը:
Անհրաժեշտ պարագաներ — սոսինձ, ներկեր, սափրվելու  փրփուր, ալյուր, աղ, բուսական յուղ կամ գլիցերին,  ավազ, կաթ և այն ամենը ինչով հնարավոր է նկարել՝ սպունգ, վրձիններ, խցաններև այլն..
Այս ամենը չի օգտագործվում միաժամանակ, ընտրում ենք մի քանիսը՝ կախված նրանից, թե որ գործունեությունով եք ուզում զբաղվել: Գործունեությունները կարող եք գտնել հղումներին սեղմելով:
Կաթով կամ սոսնձով նկարչություն
Ծեփամածիկներ տարբեր նյութերից
https://www.pinterest.com/pin/515662226062352953/
https://www.pinterest.com/pin/487936940856641304/
Շաբաթվա ոտանավորներ, ասիկներ և խաղիկներ
Մատնախաղեր

Աղունակ
Ղու-ղու-ղու,
Ա – ղու- ղու,
նակ -նակ,
Ա – ղու- նակ,
Թըռռ…

Կաչաղակ
Չա – չա- չա,
Կա -չա-չա,
Ղակ – ղակ,
Կա – չա -ղակ,
Թըռռ…

 Բզեզ

Բը~զ, բը~զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը:

Լուսին
Լուսին, լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան կլոր ես,
Լույս ես տալիս գիշերով,
Քո վառվռուն թշերով:

Շաբաթվա երգեր
Արևների շարք
Այ իմ գնդակ
Փայտե Ձիուկ

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե, ձիուկ, հո՛պ,
Քարեն վեր,
Դարեն վեր,
Սիրուն ձիուկ,
Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հոպ:

Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր,
Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ,
Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

Պռու՛, պռու՛, պռու՛,
Այժմ կեցիր դու,
Ու արի,
Կեր գարի,
Գիրուկ ձիուկ
Քաջարի.
Պռու՛, պռու՛, պռու՛,
Դու՛, դու՛, դու՛:

Реклама

Posted on Январь 24, 2016, in Նախագծեր, Առցանց ուսուցում. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: