Կարդում, խաղում և սովորում ենք Թումանյան

Նախագիծն իրականացվում է նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում

Նպատակը՝ գրավիչ, կենդանի գործունեության ձևերի միջոցով, Թումանյական / մանկական/ ստեղծագործությունների յուրացում:

Խնդիրները

  • Խոսքի զարգացում
  • Բառապաշարի հարստացում, լեզվական կառույցների յուրացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների մշակում, կատարելագործում

Լեզվագործունեություն / բանավոր խոսք /

  • Այսօր ես եմ պատմում…

Երեխաները Թումանյանի որևէ /իրենց նախընտրությամբ/ հեքիաթ պատմում, ներկայացնում են մեծահասակներին/ ընտանիքի անդամներ, հարևաններ…/, կամ քնելուց առաջ պատմում են իրենցից փոքրիկներին:

  • Աշխատանքի տեսակները՝
  • Թումանայանական որևէ ստեղծագործության ներկայացում ձայնագրության միջոցով:
  • Բանաստեղծության արտասանություն / տարբեր ձևերով՝ արագ, դանդաղ…/
  • Հեքիաթի ընտանեկան դերային ընթերցում

 Թատերական գործունեություն

  • Իրենց սիրած տիկնկներով ներկայացնում են ծանոթ հեքիաթը
  • Սիրած հերոսի ներկայացում տարբեր խաղերի /մնջախաղ, տիկնիկային ներկայացում, հանելուկ, շուտասելուկ /
  • Իրենց պատրաստած հերոսներով խաղում, բեմադրում, ներկայացնում են սիրած ստեղծագործությունը:

 Տեխնոլոգիական գործունեության

  • Իմ ուրախ և ուտելի հերոսները

Ծնողների օգնությամբ կամ մենակ տարատեսակ սննդամթերքից /մրգեր, բանջարեղեն, բլիթներ…./ պատրաստում են նախընտրած հերոսի կերպարը: Աշխատանքները կարող են ներկայացվել ֆոտոկոլաժների կամ տեսանյութերի տեքով, որտեղ ներկայացված է աշխատանքի ընացքը: Այս աշխատանքը կօգնի, որ երեխաները սեփական ձեռքով պատրաստեն, ձևավորեն իրենց նախաճաշը, ընթրիքը…/

  • Նկարում ու ծեփում եմ իմ հերոսին

Նկարչական տարբեր նյութերով կամ մեդիա ծրագրերով, ծեփելու համար պիտանի նյութերի / ջրաներկ, մատիտներ, պլաստիլին, խմոր, կավ, համակարգչային ծրագրեր/ միջոցով պատրաստում, ներկայացնում են կերպարաշար կամ հեքիաթի, բանաստեղծության որևէ դրվագ:

Արդյունքում՝

Խաղի, իր տարիքին համապատասխան տարաբնույթ գործունեության ընթացքում երեխաները բերանացի սովորում, յուրացնում և սիրում են ստեղծագործությունը: Չէ՞ որ գրավիչ ու ոգևորող առաջադրանքերի կատարման արդյունքում ստեղծագործություններն ավելի հարազատ ու ընկալելի են դառնում:

Տրված թեմատիկ առաջադրանքներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իր երեխայի համար առավել գրավիչ և մատչելի տարբերակը: Կարևորն այն է, որ ծնողների միջամտությունը չխոչընդոտի նրանց իրնքուրույն, ստեղծագործական աշխատանքին:

Կարևոր

Հարգելի ծնողներ, ոգևորե՛ք, ուղղորդե՛ք ձեր երեխաներին և մեծահասակի բծախնդրությամբ մի գնահատեք նրանց աշխատանքները: Կարևորը աշխատանքի ընթացքն է, դրա արդյունքում երեխայի ձեռք բերած փորձն ու ստեղծագործության յուրացումը:

 

 

 

 

 

 

Реклама

Posted on Январь 25, 2016, in Առցանց ուսուցում, Uncategorized. Bookmark the permalink. Оставьте комментарий.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: