Daily Archives: 9 октября, 2016

Աշխատանքային նախագիծ 10.10-14.10

20161003_140409.jpg

9:00 – 10:15 – Առավոտյան ծես: Սաների դիմավորում: Միջավայրի խնամք: Առավոտյան մարմնամարզություն: Առավոտյան խաղեր(բարևախաղեր) և զրույցներ:

10:15 – 10:30 – հիգիենայի ժամ:

10:30 – 11:00 – նախաճաշ:

Շաբաթվա անելիքներ

Աշխատանքային գործունեություն՝  ,, Լավաշի ծես ,, նախակրթարանում՝

Լավաշթխիկ խմբում, թխված լոշիկներով բրդուճների պատրաստում և բաժանում անցորդներին,

Շաբաթվա թեման. Օրվա փոփոխությունները, տարվա եղանակներ, աշուն:

Շաբաթվա հեքիաթ

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.

— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է.

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է.

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։ Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա´յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պլստեմ։

Գնում է, գալի, թե՝ իմ գառը տվեք։

Ասում են.

— Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է թռչում։

Գնում է, գնում, գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է.

— Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղը ասում է.

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

Ծընգլը, մընգլը, Փուշիկ տվի, լոշիկ առա, Լոշիկ տվի, գառնիկ առա, Գառնիկ տվի, հարսիկ առա, Հարսիկ տվի, սազիկ առա, Սազիկ առա, աշուղ դառա, Ծընգլը, մընգլը, Ծի՜վ, ծի՜վ։

Շաբաթվա ոտանավորներ

Մեղուն

Պզզան, պզզան,պզպզան,

Պստիկ մեղու տզտըզան,

Դաշտ ու հովիտ կշրջես

բարձր սարեր կթռչես

Սուսան սմբուլ կծծես

Ու ոտքերով թավամազ

Փոշի առած տուն կգաս

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես Հաչում եմ ես,

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես Պահում եմ ես։

Թե գա մեզ մոտ Մի հին ծանոթ,

Մոտն եմ վազում, Պոչըս շարժում։

Բայց թե մի գող, Չար կամեցող

Ուզի թաքուն Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ահա այսպես Հաչում եմ ես.

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այպես պահում եմ ես։

 Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:

Ցուցամատն ասց՝ որտեղից եկավ:

Միջնամատն ասաց՝ սարից եկավ:

Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:

Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

 

 Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը, ձեռքերի մատներն իրարից հեռացրած, մատների ծայրերն իրար հպած, կրծքից մի փոքր հեռու պահած` կանգնում է մյուսի դիմաց: Դիմացինը, մատը դնելով մյուսի ճկույթների հպված տեղին, ասում է.

_Նանի, նանի, կրակ կտա՞ս:

_ Ելի վերի թաղերը (կամ թարեքը՟ պատի մեջ փորված բաց պահոց): Այսպես կրկնում են, մինչև հասնում են ցուցամատը:

Ցուցամատի վրա երկխոսում են.

_ Ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ:

_Թռավ դիզու գլուխ:

_ Դեզն ի՞նչ էղավ.

_ Կովը կերավ:

_ Կովն ի՞նչ էղավ:

_ Գելը կերավ:

_Գելն ի՞նչ էղավ.

_ Շունը կերավ:

_ Շունն ի՞նչ էղավ:

_ Դռան ետև կապած է.

_ Կաթն որ դնիմ թոնիրը, խո չթափի՞:

Չէ, չի թափի:

Երեխան ձեռքը պտղունց արած դնում է բութերի և միջնամատերի միացման տեղում առառջացած անցքը:

Խաղը 2 ավարտ ունի

Նանին շան նման հաչում է և փորձում բռնել երեխայի ձեռքը, երեխան փորձում է փախցնել:

2.Երեխան աղմկում է՟

Նանի, նանի, կաթը թափա~վ:

Շաբաթվա խաղ

 

Մուկն ու կատուն

Մուկն ու կատուն Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու

 Գնացք

Խաղացողները շրջանաձև նստում են: Սկզբում «գնացքը» վագոններ չի ունենում, և նա, ում «շոգեքարշ» են ընտրում, «երթևեկում» է շրջանով և բարձր բղավում` չո՜ւք-չո՜ւք-չո՜ւք, (կարող է գնացքի թեմայով երգ հնչել): Հետո շոգեքարշը «ձանձրանում է» և մոտենում ցանկացած խաղացողի՝ ասելով.

-Գնա՛ցք, չուք-չուք-չուք,- և տալիս է իր անունը:

Օրինակ`

_Գնա՛ցք, չուք-չուք-չուք, ես Արմանն եմ:

Այն երեխան, ում մոտեցել է «շոգեքարշը», ի պատասխան տալիս է իր անունը (ասենք՝ Հասմիկ) և դառնում շոգեքարշ, իսկ Արմանը` առաջին վագոն: Մի վագոնանի գնացքը շարժվում է և մոտենում որևէ խաղացողի:

_Գնա՛ցք , չուք-չուք-չուք, ես Հասմիկն եմ:

Նրանց նոր միացած երեխան դառնում է շոգեքարշ, մյուսները` վագոն: Այսինքն` ամեն նոր միացած երեխա դառնում է շոգեքարշ, հները` վագոն: Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ գնացքին կմիանան բոլոր երեխաները:

Երգի ուսուցում- չորեքշաբթի, ուրբաթ

 

12:30-13:00-ճաշ

13:00 – 15:30 -քուն

15:30 – 16:00 -ետճաշիկ

16:30 – 17:00 — սաների ճանապարհում